Հայ ազգային կոնգրեսը ՀԱԿ-ը կամա, թե ակամա կմասնակցի Սահմանադրության բարեփոխման քննարկմանը։  Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 18-ին Երեւանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի ընթացքում։

Նախագահը հայտարարել է, թե հանդիպել է առնվազն 10 կուսակցությունների ներկայացուցիչների հետ, միայն ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում կան հինգ կուսակցությունների ներկայացուցիչներ։ «Ես չեմ թերագնահատում որեւէ քաղաքական ուժի։ Ես չեմ խոսել բարեփոխված Սահմանադրության տեքստի մասին։ Ես խոսել եմ միայն հայեցակարգի հավանության մասին, եւ չի եղել որեւէ գործիչ, որը դեմ լինել հայեցակարգին»,- նշել է Սարգսյանը։

Խոսելով ՀԱԿ-ի չմասնակցելու մասին՝ Սարգսյանն ընդգծել է, թե որեւէ կուսակցություն չի կարող իրեն մեղադրել հանդիպելու ցանկություն չունենալու մեջ։ «Բայց եթե կուսակցությունն ամեն օր հայտարարում է, թե չի ցանկանում հանդիպել ինձ հետ եւ քննարկել այդ թեման, ի՞նչ իմաստ ունի նրանց հրավիրելը։ Արժե՞ արդյոք հրավիրել նման ուժին քննարկման»,- ասել է նա։