Ֆրանկֆուրտում հակակապիտալիստական ցույցերի արդյունքում 94 ոստիկան, ինչպես նաեւ շուրջ 100 ցուցարար է տուժել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանության տվյալներով, նախօրեին բացված Եվրոպական կենտրոնական բանկի շենքի հարեւանությամբ անցկացվող ցույցերին շուրջ 3.500 մարդ է մասնակցում: Ակցիայի կազմակերպիչները հաղորդում են 7.000 ցուցարարների մասին:

Ըստ Gazeta-ի, բախումների ընթացքում 7 ոստիկանական մեքենա են այրել, քաղաքի կենտրոնում նաեւ մի քանի խանութ են հրդեհել, փողոցների մի մասն արգելափակված է երթեւեկության համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակցիայի ընթացքում 350 մարդ է ձերբակալվել: