Արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչներից մեկը ինքնասխանության նպատակով նախ թունաքիմիկատ է խմել, ապա նստել իրեն պատկանող «Օպել» մակնիշի մեքենան ու այրել այն:

Քիչ ուշ ընտանիքի անդամները նկատել են, որ ավտոտանկում մեքենան այրվում է, ներսում էլ մարդ կա: Հաջողվել է հրդեհն արագ մարել, իրեն էլ շտապ տեղափոխել հիվանդանոց:

50-ամյա Վ. Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի», այնուհետեւ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինքնասպանության փորձ կատարելու պատճառը հայտնի չէ: Չի աշխատում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի վաղ առավոտյան: