Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվին հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
«Իմ ելույթներում բազմիցս հայտարարել եմ, որ լճացումից դուրս գալու հնարավորություն է ստեղծվել, հարկավոր է քայլ առաջ անելով՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում մարդասիրություն ցուցաբերել»,- հայտարարեց դեսպանը՝ մեկնաբանելով ադրբեջանական դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի մասին հարցը:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը կոչ է անում օգտվել այդ հնարավորությունից. «Մենք շարունակում ենք աշխատել այդ հարցի ուղղությամբ»:
Իսկ հարցին, թե ԱՄՆ-ից ով է մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Երեւանում նախանշված միջոցառումներին, դիվանագետը պատասխանել է, որ որոշումը Վաշինգտոնն է կայացնելու, եւ իրեն այդ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:





























