Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի ռեստորաններից մեկում անհայտ անձինք Կալաշնիկով ինքնաձիգներով զինված կրակ են բացել, որի հետեւանքով կան զոհեր, հաղորդում է Afton Bladet թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ին, տեղի ժամանակով 22.23-ին, Հիսինգենի շրջանում: Ականատեսների խոսքով՝ ֆուտբոլային խաղի ժամանակ ռեստորան են ներխուժել երկու մարդ եւ կրակ բացել:

Ոստիկանությունում հայտնել են երկու զոհի եւ 8 վիրավորի մասին: Իրավապահները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների մի շասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է  Lenta-ն:

Դեռեւս ոչ մեկը չի ձերբակալվել, ոստիկանությունում կարծում են, որ կրակողները հանցավոր խմբավորման անդամներ են: Դեպքի վայրը այս պահին շրջափակված է:

Ավելի վաղ մարտի 18-ին հրաձգություն էր տեղի ունեցել Կոպենհագենի Fields առեւտրի կենտրոնում, որի հետեւանքով երեք մարդ վիրավորվել էր: Այդ դեպքից հետո ձերբակալվել  երեք կասկածյալ: