Կանադան 7,1 մլն կանադական դոլար (մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ուկրաինայում ընտրական բարեփոխումների համար: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Կանադայում Ուկրաինայի դեսպանատան մամուլի ծառայության հայտարարությունը:

«Կանադայի ԱԳ նախարարն այսօր հայտարարեց Կանադայի կառավարության հերթական նախաձեռնության մասին, որն ուղղված է ուկրաինացի ժողովրդի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի կառուցմանը»,-ասված է հաղորդագրությունում:

Հայտարարված գումարից 1,2 մլն կանադական դոլար կստանա ԵԱՀԿ-ն, 3 մլն՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը եւ 2,9 մլնճը՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: