Ոսկու արժեքը դրական դինամիկա է գրանցել հինգշաբթի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքների հրապարակումից հետո։ Այս մասին վկայում են բորսայի սակարկությունների տվյալները։
Երեւանի ժամանակով ժամը 09։16-ի դրությամբ ոսկու ապրիլյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում թանկացել է 18.5 դոլարով եւ կազմել 1169.8 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում աճել է 2.79 տոկոսով եւ կազմել 15.98 դոլար մեկ ունցիայի դիմաց։
ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների հանձնաժողովը չորեքշաբթի հերթական նիստի արդյունքում բազային պոտենցիալ դրույքը պահպանել է նվազագույն մակարդակի վրա՝ տարեկան 0-0.25 տոկոս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























