Չինաստանն ու Ճապոնիան վերջին 4 տարում առաջին անգամ բանակցում են ԱԳՆ-ների եւ ՊՆ-ների ներկայացուցիչների մակարակով: Բանակցային գործընթացը դադարեցվել էր 2011 թվականին՝ Սենկակու կղզու շուրջ տարածքային վեճի պատճառով, որոնք Չինաստանը համարում է Դյաոյույդաո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ, Պեկինում դժգոհ են, որ Տոկիոն պատրաստ չէ ներողություն խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չինաստանի դեմ ագրեսիայի համար: Երկու կողմերն էլ ընդգծում են, որ խաղաղ հարաբերությունների համար անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն:





























