ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կոնցեպցիաներում որոշաի տարաձջայնությունները պահպանվում են: Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. Հայերը պետք է փուլ առ փուլ ազատեն Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները եւ ներքին նեղահանվածները պետք է վերադառնան: Դրանից հետո պետք է ազատվեն նաեւ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները, միաժամանակ միջանցք ստեղծվի Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ: Դրան զուգահեռ պետք է ականազերծվեն այդ տարածքները եւ վերականգնողական աշխատանքներ իրականացվել: Դա կարեղ է տեւել 5-10 տարի»,- ասել է նա ու հավելել. «Դրան պետք է հետեւի բռնի տեղահանվածների վերադարձ նաեւ բուն Ղարաբաղ, խաղաղապահներ տեղակայում: 60 հազար ադրբեջանցիների վերադարձից հետո կարող է որոշվել Ղարաբաղի իրավական կարգավիճակը, բայց այդ բոլորը կարող է տեւել 10 տարի»: Մամեդովը ընդգծել է սակայն, որ այդ կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում:

Այնուհետեւ անդրադառնալով խաղաղապհների խնդրին, Մամեդովն ասել է. «Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղապահների կազմում չպետք է լինեն հարեւան երկրների զինվորականներ (Ռուսաստան, Թուրքիա): Մեր կարծիքով, լավ կլիներ, եթե խաղաղապահ առաքելությունը իրականացվեր Եվրոպական երկրների եւ ԱՄՆ զինված ուժերի կողմից: Ինչ վերաբերում է նրանց տեղակայման վայրին, ապա լավագույնը կլիներ, եթե նրան կանգնեին Ղարաբաղի եւ նրան հարակից շրջանների միջեւ»: