PKK-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը խիստ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե քրդական հարց գոյություն չունի։
Քրդական Azadiya Welat թերթում տպագրված հոդվածում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Ջեմիլ Բայըքն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե քրդական հարց գոյություն չունի։
«Նման հայտարարություն անողը ոչ Թուրքիայից է հասկանում, ոչ էլ քրդական հարցից։ Էրդողանը, չհասկանալով քրդական հարցը, շարունակ հարցի կարգավորման սպասումներ է խոստացել հասարակությանը։ Սրանով նա հասարակությանը դավաճանել եւ վիրավորել է։
Էրդողանը համարձակություն եւ կամք չունի։ Նա շնագայի բնավորության քաղաքական գործիչ է։ Երբ տեսնում է դիմացինը թույլ է, հարձակվում է, իսկ երբ տեսնում է՝ ուժեղ է, փախչում է՝ դաշտը թղոնելով ուժեղներին»,-հայտարարել է Ջեմիլ Բայըքը։




























