Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ թուրք լրագրողի հարցին Հայաստանի նախագահի պատասխանը։

Թուրքական Haber7 հայտնի կայքը Հայաստանի նախագահի պատասխանը համարել է Թուրքիայի վերաբերյալ կարեւոր հայտարարություն։  Կայքը մեջբերել է Հայաստանի նախագահի խոսքը, որ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը հաշտության դուռը փակելու իմաստ չի կրում։

Իսկ Kanal A haber կայքը գրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ ստիպված է եղել հետ կանչել արձանագրությունները Թուրքիայի վարած քաղաքականության հետեւանքով։

Gercekgundem կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահը թուրք լրագրողի հարցին ի պատասխան, պարզաբանել է, որ արձանագրությունների վավերացման հարցում արդյունքի չեն հասել եւ այդ հարցում բոլորին պարզ է, թե ով է մեղավորը։ 

Թուրքական Haber3-ը շեշտել է Հայաստանի նախագահի այն խոսքը, որ Հայաստանը չի մասնակցելու մի գործընթացի, որը զոհաբերվում է 3-րդ մի երկրի ոչ կառուցողական մոտեցումներին։