ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Ապարանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: