Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամանով հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում քաղաքացիների ընդունելության կարգը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիների ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը` ժամը 16:00-18:00:
Հերթագրվելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 010.44.34.80 հեռախոսահամարով կամ այցելել քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքը:





























