Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ռայ Բարելիի մարզում, այսօր՝ մարտի 20-ին, գնացքի երեք վագոն դուրս է եկել ռելսերից, որի հետեւանքով տուժել է առնվազն 50 մարդ: Այս մասին հաղորդում է ANI գործակալությունը:
Արագընթաց գնացքը Դեհրադուն քաղաքից ուղեւորվում էր վարանասի: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ կարող է լինել արգելակների համակարգի խափանումը:
Տեղի ունեցած մանրամասները պարզվում են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



























