ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում հանդիպել է արքայազն Չարլզին եւ նրա կնոջը՝ Քամիլային, գրում է The Washington Times-ը:

Հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ ամերիկացի ժողովուրդը սիրում է բրիտանական արքայական ընտանիքին: «Դա շատ հաճելի է լսել»,-պատասխանել է Չարլզը:

«Նրանք արքայական ընտանիքին ավելի շատ են սիրում, քան սեփական քաղաքական գործիչներին»,-կատակել է Օբաման, ինչին Չարլզն արձագանքել է. «Ես դրան չեմ հավատում», հաղորդում է Gazeta-ն:

Արքայազն Չարլզն, իր հերթին, պատմել է, որ կրկին եղել է Մաունթ Վերնոնում ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի թանգարանում, գրում է The Telegraph-ը:

Արքայազնի առաջին այցը ԱՄՆ տեղի է ունեցել 1970 թվականին: