Ամերիկյան Wall Street Journal բիզնես պարբերականի անհետ կորած լրագրող Դեւիդ Բյորդի մարմինը գտել են Նյու Ջերսիի նահանգի գետերից մեկում։

«Փասսաիք քաղաքի գետով լողացող 2 մարդ կարմիր բաճկոն էին հայտնաբերել, որը պատկանում էր Բյորդին։ Ավելի ուշ ոստիկանները գտել էին նրա մարմինը»,- գրումէ New York Post-ը։

55-ամյա Բյորդը ավելի քան մեկ տարի առաջ դուրս էր եկել զբոսանքի եւ այլեւս չէր վերադարձել։ Լրագրողի մարմնի մնացորդների նույնականացումը հնարավոր է եղել անցկացնել ատամնաբույժի մոտ մնացած տվյալների շնորհիվ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ոստիկանությունը հետաքննում է լրագրողի մահվան պատճառները։