Այսօր սպասվում է արեւի ամբողջական խավարում: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, լրագրողներին ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը` նշելով, որ արեւի խավարումը մեկնարկել է 11:20-ին:
«Արեւի խավարումը տեւելու է 2 ժամ: Ժամը 12:19-ին արեւի սկավառակն ամբողջությամբ ծածկվելու է լուսնի կողմից, որը տեւելու է 2 րոպե եւ 47 վայրկյան: Ժամը 13:26-ին արեւի խավարումը կավարտվի: Այն տեղի է ունենում ձկների եւ կույսի նշանների գծի ներքո եւ զոդիակային խաչը կազմում են ձկան, կույսի, երկվորյակի ու աղեղնավորի նշանները: Այս չորս նշանները արեւի խավարումն իրենց վրա ավելի շատ կզգան»,-ասաց Հովաննիսյանը:
Աստղաբանը նշեց, որ արեւի խավարումը տեսանելի է լինելու միայն երկրագնդի հյուսիսային շրջաններում, այն Ատլանտյան օվկիանոսի արեւմտյան հատվածից սկսվելու եւ կորագծով շարժվելու է դեպի Հյուսիսիային սառուցյալ օվկանոս:
«Ոչ մի երկրում տեսանելի չի լինի արեւի խավարումը, սակայն ստվերային հատվածով ըդգրկելու է ամբողջ Եվրոպան, հյուսիսային Աֆրիկան,եւ Ռուսաստանի եվրոպական հատվածը»,-ասաց աստղաբանը:





























