Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թեկնածությունը, որն առաջադրվել է ապրիլի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

«Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Ղազախստանը եւ թանկ են գնահատում նրա կայունությունը, կարեւոր է այս օրերին աջակցել Ղազախստանի նախագահին։ Ես իհարկե նրանց շարքում եմ։ Մաղթում եմ հաջողություն»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ դիմելով Նազարբաեւին։

Պուտինը նշել է, որ Նազարբաեւը անխոս երկրի ճանաչված առաջնորդն է, հեղինակավոր մարդ ոչ միայն Ղազախստանում, այլեւ ողջ աշխարհում։ Եվ այդ առումով նա կարծես թե արտաքին աջակցության կարիք չունի, փոխանցում է նախագահի խոսքը ՏԱՍՍ-ը։