Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը մարտի 19-ին «Գազպրոմին» մարտ ամսվա գազի մատակարարումների դիմաց 15 մլն դոլարի չափով հերթական կանխավճարն է մուծել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսական կողմը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմը» Ուկրաինային գազ մատակարարելու «ձմեռային փաթեթի» պայմանագրում ապրիլի 1-ից փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում։





























