Թուրքիան դեռեւս շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը: Այս մասին մարտի 20-ին Երեւանում կայացած ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, որպես ապացույց կարելի է հիշեցնել Չանաքալեի ճակատամարտի միջոցառումները, որոնք Անկարան մարտի կեսից տեղափոխել է ապրիլի վերջ՝ նպատակ ունենալով ստվերել Երեւանում նախանշված միջոցառումները եւ միջազգային քաղաքական գործիչների այցերը փոխադրել Թուրքիա:

«Հայերը թշնամանքի եւ ատելության ժողովուրդ չեն: Մենք հասկանում ենք, որ թշնամանքը թուլություն է: Ե՛վ մարդու, ե՛ւ պետության համար: Պարզապես մենք հարգում ենք ինքներս մեզ եւ ցանկանում ենք, որպեսզի մյուսները նույնպես հարգեն»,- ընդգծեց Վարդանյանը: