Ամերիկյան գիտնականները միայնակության եւ մարդու վրա դրա ազդեցության վերաբերյալ հետազոտություն են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ միայնությունը որոշ դեպքերում կարող է մարդու առողջությանն ավելի մեծ վնաս հասցնել, քան ճարպակալումը:

Հետազոտողները վերլուծել են շուրջ 3 մլն քաղաքացիների առողջական վիճակի մասին տվյալները: Գիտաշխատողների եզրակացությունները հուսադրող չեն. ընկերների բացակայությունը, ինքնամփոփ եւ մեկուսացած կյանքը մարդուն կարող են նույնքան վնաս հասցնել, որքան ճարպակալումը: Ընդ որում, դա ազդում է ավելի շատ երիտասարդների վրա:

Ըստ Informing-ի, Կանադայի Concordia University-ի աշխատակիցները պնդում են, որ մտերիմների հետ շփումը, վստահությունն ու հումորը կարող են զգալիորեն ամրապնդել երիտասարդների հոգեկան վիճակը, իսկ մեկուսացած կենսակերպը հանգեցնում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգենանական խնդիրների:

Գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների եւ մտերիմների հետ՝ մի կողմ թողնելով բոլոր խնդիրներն ու դժվարությունները, ինչպես նաեւ նոր ծանոթություններ հաստատել: