Դիարբեքիրի համալսարանում դասավանդող Շեֆիք Ի.-ի 3 որդիները միասին հեռացել են Թուրքիայից եւ անդամակցել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ մարտի 10-ին Հաջեթեփե համալսարանում սովորող 19-ամյա Սուլեյման Բենգին գրություն է ուղարկել մորը՝ հայտնելով, որ իր իրերը բաժանի աղքատներին եւ անհետացել։ Նույն օրը Դիարբեքիրում ընտանիքի հետ ապրող մյուս երկու 16-ամյա զույգ եղբայրները եւս անհետացել են։
Ընտանիքի հայրը դիմել է ոստիկանություն եւ պարզել, որ որդիները Թուրքիայից անցել են Սիրիա եւ միացել «Իսլամական պետություն» խմբավորմանը։





























