ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Բոուլդեր շրջանի բնակչին մեղադրանք է ներկայացվել մոր վրա սպանության փորձ կատարելու համար։ Այս մասին հայտնում է Fox31-ը։

12-ամյա աղջիկը 2 անգամ փորձել է թունավորել մորը։ Ըստ 9News-ի տեղեկությունների՝ առաջին դեպքը եղել է մարտի 2-ին։ Աղջիկը մոր համար նախաճաշ էր պատրաստել եւ կաթնային կոկտեյլի մեջ սպիտակեցնող նյութ լցրել։ Արդյունքում կինը ոստիկանությանը հայտնել էր, որ տարօրինակ համ է զգացել կոկտեյլից, բայց մտածել է, թե դուստրը լավ չի լվացել բաժակը, գրում է Lenta-ն։

Մի քանի օր անց աղջիկը սպիտակեցնող նյութ էր լցրել ջրի մեջ, սակայն այս անգամ կինը զգացել էր քլորի համը։ Դստեր հետ զրուցելուց հետո պարզվել է, որ աղջիկը ցանկացել է թունավորել մորը այն բանի  համար, որ վերջինս վերցրել է իր iPhone-ը։

Ոստիկանությունը ձերբակալել է դեռահաս աղջկան։