Մեքսիկայի Հալիսկո նահանգի Օկոտլան քաղաքում հրաձգությունից զոհվել է 10 մարդ, որոնց թվում՝ 5 ոստիկան։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ուրբաթ գիշեր ավազակային խմբավորման անդամները հարձակվել են ոստիկանական պահակախմբի վրա։ Իրավապահներից 5-ը սպանվել են, եւս 8-ը՝ վիրավորվել։ Փոխհրաձգությունից զոհվել է ավազակախմբի 3 անդամ եւ 2 պատահական անցորդ, տեղեկացնում է Gazeta-ն։
Չարագործներից մի քանիսը դիմել են փախուստի։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են մի քանի միավոր հրազեն եւ 4 բեկորային նռնակ։




























