Թաիլանդի նախկին արքայադուստր Սրիրասմի Սուվադիի 3 եղբայրներին կալանավորել են թագավորական ընտանիքը զրպարտելու մեղադրանքով։
Նաթափոլ, Նարոնգ եւ Սիթհիսակ Սուվադիները դատապարտվել են 5.5 տարվա ազատազրկման։ Նշենք, որ անցյալ շաբաթ նախկին արքայադստեր ծնողները 2.5 տարվա ազատազրկման էին դատապարտվել։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
2014թ. Սրիրասմին եւ գահաժառանգ արքայազն Մահա Վաչիրալոնգկորնը ամուսնալուծվել էին, որից հետո Սրիսասմին հրաժարվել էր արքայական կոչումից։
Թաիլանդում օրենքը խստիվ արգելում է միապետի ընտանիքի հանդեպ ցանկացած վիրավորանք։



























