Բեյրութի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայությունը ավելի քան 550 կգ կանացի հիգիենիկ միջադիր է առգրավել, որոնցում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։ Այս մասին գրում է Reuters-ը։

Լիբանանի Ֆինանսների նախարարության տեղեկությունների համաձայն՝ 30 տուփ հիգիենիկ միջադիր, նախքան մատակարարին վերադարձնելը, կուղարկեն Լիբանանի ատոմային էներգիայի հանձնաժողով ստուգումների համար։

Միջադիրն արտադրած ընկերության, ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաեւ դրանց ռադիոակտիվության մակարդակի մասին ոչինչ չի հաղորդվում։

Այսուհանդերձ  մաքսատան աշխատակիցները նշել են, որ միջադիրները արտադրված են եղել Չինաստանում, իսկ Լիբանան ներկրվել են Դուբայից։ Դրանք հայտնաբերվել են օդանավակայանում բեռների պլանային ստուգման ժամանակ, գրում է Lenta-ն։