Մարտի 20-ին նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: ԲակոՍահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:
.jpg)
.jpg)





























