Ամերիկյան Թեքսասի նահանգում 12 վագոններ դուրս են եկել ռելսերից, որոնց մի մասը բեռնված է եղել թունավոր մեթանոլ նյութով. տեղի բնակիչներին տարհանել են։
Միջադեպը տեղի է ունեցել Վելլի Միլս քաղաքից 9,5 կմ հեռավորության վրա։ Տեղի ունեցածի պատճառները դեռեւս անհայտ են։
Վթարի հետեւանքով մի քանի վագոնից մեթանոլի արտահոսք է տեղի ունեցել։ Իշխանությունները 300 մետր շառավղով տարհանել են մի քանի տասնյակ շենքերի բնակիչների, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Վթարի հետեւանքների վերացմանը խանգարում է ուժեղ անձրեւը։




























