Բուլղարիայի հարավում գտնվող Իգանովո գյուղի բնակչության մոտ կեսին տարհանել են զինամթերքի գործարանի պայթյունից հետո։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունից հետեւանքով գյուղի բնակիչները խուճապի մեջ են ընկել։ Ներկայումս զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Պայթյունը որոտացել է Sopot ռազմական գործարանում, որը գտնվում է Կարլովո համայնքում, որի բնակչությունը կազմում է 520 մարդ։

Բուլղարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի ալիքը հասել է 20 պահեստների, այդ թվում նրանց, որտեղ եղել են չվերահսկվող ռեակտիվ արկեր։ Բարեբախտաբար, թեեւ ցերեկային ժամին, այդ պահին գործարանում հերթափոխ չի եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։