Հուսիթների «Անսար Ալլա» շարժման անդամներն իրենց վերահսկողությոան տակ են վերցրել Թայիզ քաղաքը, որն իր մեծությամբ Եմենի երրորդ քաղաքն է, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապստամբներին հաջողվել է գրավել քաղաքի օդանավակայանը։ Թայիզ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Սանայից 255 կմ դեպի հարավ եւ հարմար հենակետ է հուսիթների հետագա հարձակումների համար դեպի Ադեն քաղաք, որտեղ թաքնվել է երկրի գործող նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին։ Քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 600 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։





























