Նորվեգիան կարող է ավելացնել ԵՄ-ին գազի մատակարարման ծավալները։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Բերգե Բրնդեն։
«Նորվեգիան կարող է իր ներդրումն ունենալ ԵՄ-ի էներգետիկ անվտանգության հարցում։ Հիմա Ռուսաստանը մատակարարում է ԵՄ-ի գազի 30 տոկոսը, իսկ մենք 20 տոկոսը։ Մենք կարող ենք ավելացնել գազամատակարարումը առաջիկա տարիներին»,-հայտարարել է Բրենդեն։
ԵՄ էներգետիկայի եւ կլիմայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն իր հերթին անհրաժեշտ է համարում գազի մատակարարումների հուսալի երթուղիներ գտնել, հաղորդում է Gazeta-ն։
«Ռուսաստանը պետք է գործընկեր լինի հետագայում, բայց գազի մատակարարման պայմանագրերը պետք է լինեն թափանցիկ եւ համապատասխանեն եվրոպական օրենսդրությանը»,-ընդգծել է Կանյետեն։





























