Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին խեղդվել է Բայկալ լճում, հաղորդում է Obozrevatel.com պորտալը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Յանուկովիչ կրտեսերն իր ընկերոջ հետ ձկնորսության է գնացել, սակայն սառույցը կոտրվել է եւ նա ընկել է ջուրը։ Մեկ այլ վարկածի համաձայն, Ուկրաինայի նախկին նախագահի որդու ջիպը ճոպանի կամրջի վրայով անցնելիս ընկել է ջուրը։

«Աղբյուրների համաձայն, նախկին ժողովրդական պատգամավորը Բայկալ լճում մասնակցել է սպորտային միջոցառումների, երբ «Ֆոլքսվագեն» մակնիշի միկրոավտոբուսը, որի մեջ իրենից բացի եղել է 5 մարդ, ընկել է ջուրը։ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը խեղդվել է, մյուսներին հաջողվել է փրկել»,-գրում է LB.uaն։