Մարդիկ նախընտրում են վատ լուրեր կարդալ, այլ ոչ թե լավ եւ դրական: Հետազոտության արդյունքում նման եզրակացության են հանգել Վաշինգտոնի եւ Լեւենի համալսարանների մասնագետները:
Գիտնականները բազմաթիվ փորձեր են կատարել եւ ապացուցել, որ լրատվամիջոցները նախընտրում են բացասական, վատ լուրեր հաղորդել եւ տպագրել: Սակայն գիտնականները նաեւ նշում են, որ լրահոսին հետեւողներն իրենք են մեղավոր դրանում:
Ըստ մասնագետների, երբ սպառողը վատ լուրեր է կարդում, տեղեկություններ է ստանում այն մասին, թե ինչպես պետք է խուսափել ռիսկերից եւ տնտեսական կորուստներից: Ընդ որում, դրական հոդվածների ընթերցումն էլ կարող է մարդուն մղել որեւէ տեղ դրամական միջոցներ ներդնել:
Մասնագետները, սակայն, հայտարարում են, որ մարդու ինքնապահպանման բնազդը գերիշխում է վաստակելու ցանկության նկատմամբ, այդ պատճառով նա հաճախ պահպանում է իր կապիտալը, այլ ոչ թե ավելացնում այն:




























