Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մեդեսի» ատամնաբուժական կենտրոնի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի PO 056 Y 77 RUS համարանիշի ավտոմեքենան (վարորդ 30-ամյա Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր 27-ամյա Ա. Մ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: