Շատ մարդկանց նյարդայնացնում է, երբ իրենց հետ սեղանի շուրջ նստած մարդիկ բջջային հեռախոսները բաց չեն թողնում ձեռքից: Այդ պատճառով շվեդ դիզայներ Սոֆիա Ալմքվիստը սեղան է ստեղծել, որը պետք է մեզ ստիպի շեղվել հեռախոսների էկրաններից եւ կենտրոնանալ միմյանց եւ ուտելիքի ուղղությամբ:
Ըստ Kedem-ի, դիզայները սեղանն անվանել է Umami: Նա սեղանի վրա մեծ քանակությամբ տարբեր չափերի խորություններ է ստեղծել, որոնք մարդուն ստիպում են կենտրոնանալ, քանի որ ստիպված են ուշադիր բռնել այդ խորությունների վրա հավասարակշռությունը պահպանող ափսեներն ու բաժակները:
Umami նախագիծն անցյալ ամիս արդեն լուրջ մրցանակներ է ստացել: Ցավոք, սեղանն առայժմ նախատիպ է, եւ այն վաճառքի հանելու մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:





























