Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 22-ին, ժամը 11.40-ին, բաժին է ներկայացել 38-ամյա Մարատ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի մեղադրանքով:





























