Ոչ ոք բացարձակ ճշմարտություն չի արտահայտում, սակայն ընդդիմությունն իրեն այնպես է պահում, կարծես իր խոսքը բացարձակ ճշմարտություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ԱԺ նախագահը նկատել , որ Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ նրա ներկայացրած բանաձեւի նախագիծը համաձայնեցված չի եղել որեւէ խմբակցության հետ:

«Եթե նախնական քննարկումների մշակույթ լիներ, ապա բոլոր այն խնդիրները, որոնց մասին դուք խոսում եք, արդեն լուծված կլինեին: Հետեւաբար առաջարկվում է հետաձգել օրինագիծը, նստենք ու աշխատենք: Գիտեք, երբեմն մեզ թվում է, որ մենք տիրապետում ենք բացարձակ ճշմարտությանը, սակայն նման բան չի լինում»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ բանաձեւի նախագծում Փոստանջյանը կոչ է անում խորհրդարանին ռուսական կողմից պահանջել հայ իրավապահներին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: