Եթե չլինեին բոլշեւիկները, այսօր մենք ավելի մեծ Հունաստան կունենային եւ ավելի մեծ Հայաստան։ Այս մասին մարտի 23-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։

Նա հիշեցրեց, որ 1920 թ. հունվարին հույն միտրոպոլիտ Տրապեզունդա Խրիսանֆը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Պոնտոս-Հայկական կոնֆեդերացիա ստեղծելու եւ Պոնտոսը թուրքերից պաշտպանելու մասին համաձայնագիր էին ստորագրել։ «Այսինքն՝ Հայաստանը ելք էր ունենալու դեպի Սեւ ծով։ Սակայն այդ ամենը տապալվեց Ֆրունզեի բանակի եւ բոլշեւիկների պատճառով։ Պատահական չէ, որ Ստամբուլում, ավելի ճիշտ դա Կոստանդնուպոլիսն է ոչ թե Ստամբուլը, մինչեւ հիմա կանգնած է Ֆրունզեի արձանը»,- ասաց Շարմազանովը։