Հնդկաստանի Ութար Փրադեշ նահանգի ոստիկանությունը հետաքննում է երիտասարդ գյուղաբնակ 3 աղջիկների սպանությունը։ Վարկածներից մեկի համաձայն՝ հանցագործները բռնաբարել են եւ փորձել են կտոր-կտոր անել 2 դպրոցական աղջիկներին եւ նրանց ավագ ընկերուհուն։ Իսկ սպանված աղջիկների հարազատները պնդում են, որ սպանության դրդապատճառը նրանց ստորին դասակարգային պատկանելիությունն է եղել։

Ոստիկանությունը ձերբակալե է 2 մարդու, եւս 2 կասկածյալ հետախուզության մեջ են, տեղեկացնում է NDTV-ն։

Ոստիկանության տեղեկություններով՝ դաժան սպանությունը կազմակերպել էր սպանվածներից ավագի՝ 18-ամյա աղջկա երկրպագուն, որը, պատասխան սեր չստանալով աղջկանից, որոշել է վրեժխնդիր լինել։ Իսկ 13-ամյա եւ 9-ամյա աշակերտուհիները սպանվել են որպես վկա, գրում է NEWSru-ն։

Հետաքննության մյուս վարկածի համաձայն՝ նրանց սպանել են դասակարգային ատելությունից ելնելով։ Հարուստ տեղաբնակները հաճախ են հարձակվում աղքատ խավի ներկայացուցիչների վրա, ծեծի ենթարկում, իսկ աղջիկներին՝ բռնաբարում։