Շետլանդիայում շրջանառության են հանվել Մեծ Բրիտանիայում առաջին պլաստիկե դրամները։ Այդ մասին հայտնում է BBC News-ը։ Հինգ ֆունտ անվանական արժեքով դրամները տպել է տեղական Clydesdale առեւտրային բանկը, որը սեփական դրամանիշներ թողարկելու իրավունք ունի։
Ընդամենը նախատեսվում է տպել 2 մլն դրամ։ Դրամի վրա պատկերված է Ֆերթ-ֆօ-ֆորթ նեղուցի վրա գցված կամրջի հիմնադիրլ ճարտարագետ Ուիլյամ Արրոլը։
2016 թվականին պոլիմերային նյութերից պատրաստված գումարները պետք է շրջանառության մեջ դրվեն Անգլիայում։ 2013թ. դեկտեմբերին հաղորդվել է, որ 5-ֆունտանոցի վրա պատկերվելու է Ուինսթոն Չերչիլը, իսկ 10-ֆունտանոցի վրա՝ գրող Ջեյն Օսթինը։
Նշենք, որ ներկայումս պլաստիկե դրամներ շրջանառվում են 20 երկրներում, այդ թվում՝ Իսրայելում, Նոր Զելանդիայում, Կանադայում եւ Չինաստանում։





























