Մի քանի ավտոբուսներ եւ բեռնատար են բախվել Պերուի հյուսիսում, առնվազն 22 մարդ զոհվել է, տասնյակները վիրավորվել են։
Andina գործակալությունը հայտնում է, թե Ուարմեյ նահանգում Murga Serrano ընկերության ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել առջեւից ընթացող բեռնատարին։ Ավտոբուսը դրանից հետո բաժանվել է երեք մասի, կորցրել տանիքը։ Վթարի հետեւանքով վնասվել են եւս երկու ավտոբուսներ։
Փրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են, բժիշկների գնահատմամբ, զոհերի թիվը կարող է աճել։




























