Հայաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանում է հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Այս մասին խորհրդարանի 6 խմբակցությունների կողմից ներկայացված բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել են հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։
Բանաձեւում ասված է.
«Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձեւով եւ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաեւ 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. իրականացրած հույների եւ ասորիների ցեղասպանությունը»։





























