Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 24-ին՝ ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածում` ոլորանների մոտակայքում (3-րդ ոլորան), տեղի է ունեցել քարաթափում (ժայռից)։

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ քարաթափման հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: