Մարտի 23-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 50-ամյա Բաղդասար Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1993 թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:





























