Եվրահանձնաժողովը պատրաստվում է ռուսական եւ ուկրաինական կողմերի առաջարկների հիման վրա փոխզիջումային գազային համաձայնագրի առաջարկ ներկայացնել եռակողմ հանդիպմանը, որի ամսաթիվը դեռ հայտնի չէ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչին։

«Մենք ուկրաինացի եւ ռուս գործընկերներին լրացուցիչ հարցեր կուղղենք այն մասին, թե ինչպիսի տեսք պիտի ունենա ապագա համաձայնագիրը։ Մենք սպասում ենք նրանց պատասխանին եւ կփորձենք  կողմերի համար ընդունելի փոխզիջումային համաձայնագիր մշակել։ Մենք կհանդիպենք ապրիլին, սակայն կոնկրետ օրը հայտնի չէ»,- ասել է Շեֆչովիչը։