Դելիի Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետներն ուսումնասիրել են շուրջ 2000 տարբեր բաղադրատոմսեր, ինչի արդյունքում նրանց հաջողվել է բացահայտել մոլեկուլյար մակարդակով քարրիի ճանաչվածության գաղտնիքը:

Ի դեպ, գիտնականներն անալիզի են ենթարկել ինչպես հնդկական խոհանոցը, այնպես էլ այլ երկրների ուտեստները:

Ինքնատիպ գիտափորձի արդյունքում պարզվել է, որ հնդկական ազգային ուտեստներն իրենց մեջ առնվազն 7 բաղադրիչ են պարունակում, որոնք բացարձակապես տարբեր են միմյանցից, մինչդեռ արեւմտյան խոհանոցի ուտեստները նման բույրեր ունեն:

Ըստ Planet-today-ի, արդյունքում ստացվում է, որ յուրաքանչյուր համեմունք իր համն ու բույրն է հաղորդում ուտեստին, իսկ այլ բաղադրիչների հետ միախառնվելու դեպքում չի կորցնում իր անհատականությունը: Այսպիսով, գիտնականների խոսքով, հնդկական խոհանոցի գաղտնիքը համեմունքների բազմազանությունն է:

Բացի այդ, մասնագետները կարծում են, որ մարդիկ հնդկական խոհանոցը սիրում են նաեւ այն պատճառով, որ այս ուտեստների հոտը կտրուկ տարբերվում է նրանցից, որոնց սովոր են եվրոպացիները: