Մարտի 23-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժ» տարածքում զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տրոտիլի սալիկ, էլեկտրական դետոնատոր, «ՏՆՏ» գրառմամբ նռնակ` առանց պայթուցիչի, ազդանշանային հրթիռ, 2 կրակիչ եւ տարբեր տրամաչափի 453 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























