Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 15.30-ին, Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտից բերման է ենթարկել 31-ամյա Առնո Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 23-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:





























