Մարտի 24-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Լվովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 41-ամյա Տաճատ Ի.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 12-ից Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով: