Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 09.30-ին, «Ռոստով-Երեւան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 44-ամյա Արամ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հոկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) մեղադրանքով: